Հայաստանում Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի շոկոլադե սալիկների էժանացումը կապված է դրանց ժամկետը լրանալու հետ: Այս մասին այսօր՝ հոտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Դրանց ժամեկտները ավարտին են մոտենում կամ էլ ժամկետանց են, կարծում եմ՝ էժանացնում են, որ վաճառվեն»,-ասաց Մելիտա Հակոբյանը:
Նշենք, որ երեւանյան խանութներում Snickers-ը, Twix-ը, Mars-ը, Bounty-ին, M&M’s-ը նախկինում վաճառվում էին 250-270 դրամով, իսկ այժմ 200 կամ 220, իսկ Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 կամ 320 դրամ:





























