ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ օգնել Դամասկոսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս հայտարարությունը Շոյգուն արել է Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրիայի կառավարական զորքերը մեր օդուժի աջակցությամբ պաշտպանությունից անցել են հարձակման եւ ազատագրել իրենց տարածքի մի մասը, որը գտնվում էր ԻՊ գրոհայինների հսկողության տակ։ Մենք պլանավորում ենք հետագայում էլ աջակցել Սիրիայի օրինական իշխանություններին եւ նախապայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման համար»,- նշել է Շոյգուն։