Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների եւ ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները եւ դրանց լուծման իրենց առաջարկությունները: Արծարծվել են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը եւ հանձնարարել ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակները քննարկելու նպատակով:
.jpg)






























