Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության արդեն նախկին պետ Միշա Սարդարյանը նոր պաշտոն է ստացել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ նա նշանակվել է Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հոկտեմբերի 21–ին աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սարդարյանին փոխարինելու է նրա տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ Միշա Սարդարյանը նշանակվել էր 2014թ. հունիսի 12-ին:




























