ՀԱՊԿ Միջպետական հանձնաժողովի ռազմատնտեսական համագործակցության Գործնական խորհուրդը առաջարկներ է հնչեցրել անդամ երկրների ձեռնարկությունների եւ ռազմաարդյունաբերական համալիրների ինտեգրացիայի խորացման հարցով։ Այս մասին հայտնում է Կազմակերպության Քարտուղարությունը։

Առաջարկներ են արվել ռազմական նշանակության արտադրանք թողարկելու նպատակով միջպետական գիտահետազոտական միավորումներ ստեղծելու եւ ձեռնարկությունների ու կազմակերպությունների փոխհամագործակցության հարցերը գործնականում իրականացնելու վերաբերյալ։

Առաջարկներն հնչել են ՀԱՊԿ Միջպետական հանձնաժողովի ռազմատնտեսական համագործակցության Գործնական խորհրդի նիստում։

Քննարկվել են նաեւ 2016թ. ՀԱՊԿ անդամ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների համագործակցության հեռանկարային ուղղությունները՝ ռազմական նշանակության արտադրանքների արդյունաբերության ոլորտում միջպետական համագործակցության զարգացման նպատակով։