Սիրիայի Հալեպի նահանգի արեւելքում ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության լրագրողների խումբն ու Սիրիայի պետական հեռուստաընկերության նկարահանող խումբը աշխատանքային ծառայություն իրականացնելիս ահաբեկիչների կողմից ականանետային հարձակման են ենթարկվել։ Ինչպես հայտնել է ՍԱՆԱ-ի լուսանկարիչ Ջորջ Օրֆալյանը, Թել Սաբաին շրջանում ԻՊ գրոհայինները ականանետային արկերով կրակ են արձակել լրագրողների մեքենայի վրա։ Զոհեր չկան։ Հասցվել է միայն նյութական վնաս։