ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Աս Սաուդի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի հակամարտությունը եւ ամփոփել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Աս Սաուդի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շարունակել է Սիրիայի հակամարտության քննարկումը եւ ներկայացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրեին Մոսկվա կատարած այցի արդյունքները»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























