Էջմիածնի Պիոներական փողոցի տներից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ NEWS.am–ի տեղեկություններով` զինված ու դիմակավորված անհայտ անձինք հոկեմբերի 20-ի գիշերը կոտրել են նշված փողոցում գտնվող տան դուռը, ներխուժել ներս, ապա ծեծի ենթարկել տանտիրոջն ու պահանջել գումար:

Տանտերը նրանց ցույց է տվել գումարի տեղը, որը ստանալուն պես հանցագործները դիմել են փախուստի` բացի գումարից իրենց հետ տանելով տանտիրոջ բջջային հեռախոսը: 

Տղամարդը տանը մենակ է եղել, գողերի հեռանալուց հետո ահազանգել է ազգականին, ապա` իրավապահներին: NEWS.am-ի այս տեղեկությունը ոստիկանությունում հաստատեցին` նշելով, որ ավազակային հարձակում կատարող անձինք դեռ չեն հայտնաբերվել: