Ֆիլիպիններում հարձակվել են Չինաստանի գլխավոր հյուպատոս Սուն Ժունհույի եւ  նրա երկու օգնականների վրա։ Չարագործի կրակոցներից հյուպատոսը վիրավորվել է, իսկ նրան ուղեկցող 2 օգնականները մահացել են։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The South China Morning Post պարբերականը։

Ինչպես հայտնել են ոստիկանները, հոկտեմբերի 21-ին երեք տղամարդ ճաշում էին տեղի ռեստորաններից մեկում, երբ նրանց էր մոտեցել չարագործը եւ ատրճանակով կրակել նրանց ուղղությամբ։ Հետո նա դուրս էր վազել ռեստորանից՝ այնտեղ թողնելով զենքը, որը թաքցրել էր նրա կինը։ Ոստիկանները երկուսին էլ ձերբակալել են։