Չինաստանն ու Մեծ Բրիտանիան 21-րդ դարում միմյանց հետ «գլոբալ համապարփակ գործընկերություն» են կառուցելու։ Այս մասին Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո ասել է Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը։ Նրա խոսքով Պեկինի եւ Լոնդոնի հարաբերությունները դուրս են գալու նոր փուլ։

Չինաստանի առաջնորդը նշել է, որ զրույցը եղել է արդյունավետ։ «Մեզ հաջողվել է շատ հարցերում փոխհամաձայնության գալ եւ մի շարք կարեւոր փաստաթղթեր ստորագրել»,- մեջբերում է Ձինպինի խոսքը ՏԱՍՍ-ը։