ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիախմբի օդաչուները հարված են հասցրել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդների հավաքատեղին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ռադիոհետախուզության միջոցով տեղեկություն էր ստացվել Իդլիբ նահանգի Սարմին բնակավայրում ահաբեկչական խմբավորումների հրամանատարների հավաքի մասին։ Տեղեկությունը ստուգելուց հետո որոշում է կայացվել հարված հասցնել հավաքատեղի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։