ԱՄՆ բանակը հոկտեմբերի 21-ին միջմայրցամաքային Minuteman III հրթիռի նոր փորձարկում է արել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՌՕՈՒ հարվածային գլոբալ ուժերի հրամանատարությունը։
Առանց մարտագլխիկի բալիստիկ հրթիռը մեկնարկել է Քալիֆորնիայի Վանդենբերգ ավիաբազայից։ Անցնելով 6,76 հազար կմ՝ այն խոցել է Մարշալյան կղզիների Քվաջելայն աթոլում գտնվող ուսումնական թիրախը։
Minuteman III հրթիռը ամերիկյան բանակում օգտագործվում է 1970 թվականից, իսկ 1978թ. դրանց արտադրությունը դադարեցվել է։ Հրթիռն ունակ է խոցել էիրախը 12 հազար կմ հեռավորությունից։ Ընդամենը բանակի սպառազինության մեջ կա 450 նման հրթիռ։




























