Օգոստոսի 6-ից հոկտեմբերի 21-ը Ռուսաստանում պատժամիջոցների ցանկում հայտնված 766.876 տոննա արտադրանք է ոչնչացվել:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, այդ ապրանքների ոչնչացումն իրականացվում է Ռուսաստանի նախագահի հրամանով, որի համաձայն օգոստոսի 6-ից Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառող երկրներում արտադրվող գյուղատնտեսական ապրանքները ենթակա են առգրավման եւ ոչնչացման:

Ռուսաստանում պարենային էմբարգոն գործում է 2014 թվականի օգոստոսի 7-ից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ավստրալիայից, Նորվեգիայից եւ Կանադայից ներկրվող ապրանքների դեմ: 2015 թվականի օգոստոսի 3-ից այդ երկրների ցանկում ներառվել են նաեւ Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը եւ, հատուկ պայմաններով, նաեւ Ուկրաինան: