Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման ենթարկված քաղաքացին ոստիկանությունում բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից այլ մանրամասնեոր չեն հաղորդում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու կասկածանքով բերման ենթարկված կա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է  իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել: