Նավթի համաշխարհային գներն աճում են, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,52 տոկոսով՝ հասնելով 48,10 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

WTI տեսակի նավթի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,46 տոկոսով՝ հասնելով 45,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: