Վանուատուի գերագույն դատարանը երկրի խորհրդարանի 14 անդամների դեմ կաշառակերության գործով վճիռ է կայացրել։ Դատապարտվածների թվում են խորհրդարանի խոսնակ Մարսելինո Պիպիտեն եւ փոխվարչապետ Մոանա Կարկասեսը։
Փոխվարչապետին դատապարտել են 4 տարվա ազատազրկման, իսկ մյուս պատգամավորներին՝ 3, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
14 օրենսդիրներին կաշառակերության մեջ մեղադրել էին հոկտեմբերի սկզբին, սակայն խորհրդարանի խոսնակը, օգտվելով իր լիազորություններից, հանել էր իր դեմ ներկայացրած մեղադրանքը, քանի դեռ երկրի նախագահ Բալդվին Լոնսդեյլն արտասահմանում էր գտնվում։
Վերադառնալով Վանուատու՝ Լոնսդեյլը վերականգնել էր պատգամավորների դեմ ներկայացրած մեղադրանքները։





























