Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի բնակիչ Արտյուշա Ստեփանյանը որդուն կորցրել է 1994թ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Արսեն Ստեփանյանը զորակոչվել էր ծառայելու Կապանում։ 1994թ. հունվարին Հորադիզի շրջանում նրա ջոկատը շրջափակման մեջ էր ընկել։ Այդ օրվանից ի վեր Արսեն Ստեփանյանը համարվում է անհետ կորած։
«Արսենն ու Արմենը երկվորյակներ են։ Ավագ տղաս՝ Անդրանիկը, երբ եղբայրներին բանակ էին տանում, արդեն ծառայել-վերջացրել էր։ Այն ժամանակ օրենք կար. եթե ընտանիքում 2-ը ծառայում են, երրորդին ազատում են բանակից։ Արսենն ու Արմենը վիճում էին, թե ով պետք է գնա բանակ, երկուսն էլ ուզում էին ծառայել»,- պատմում է Արտյուշա Ստեփանյանը։
Նա ունի նաեւ դուստր, որը հիմա ընտանիքի հետ Մոսկվայում է ապրում։ Արտյուշան ունի 7 թոռ՝ 2 տղա, 2 աղջիկ։
Աչքերում լճացած արցունքներով տղամարդը նշեց, որ ողջ ընտանիքը շարունակում է սպասել որդուն։





























