ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է վետո կիրառել պաշտպանության քաղաքականության վերաբերյալ օրինագծի նկատմամբ, որը պետք է հաստատի ռազմական բյուջեն 612 մլրդ դոլարի չափով, հաղորդում է Stars and Stripes-ը:
Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանական ծախսերն աճում են միջազգային ռազմական գործողությունների ֆինանսավորման ավելացման հաշվին, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, Օբաման հավանություն չի տալիս Գուանտանամոյի ռազմածովային բազայում բանտի փակման ուղղված ծախսերի արգելքին: Օբամայի մամուլի քարտուղարի խոսքով, ԱՄՆ նախագահը այս փաստաթղթի դեպքում կօգտվի վետոյի իր իրավունքից:





























