Աֆղանստանի արեւելյան Ղազնի նահանգում ահաբեկիչները սպանել են Ջագաթու շրջանի ղեկավարին եւ մեկ ոստիկանի։ Ինչպես հայտնել է Աֆղանստանի ոստիկանության ներկայացուցիչը, զինված հարձակումը կատարվել է չորեքշաբթի երեկոյան։
Մոտավորապես նույն ժամանակ «Թալիբան» շարժման գրոհայինները Քանդագար նահանգում գրոհել են Աֆղանստանի սահմանապահ ոստիկանության դիրքերը։ Ըստ առկա տեղեկությունների՝ 3 մահապարտ պայթեցրել են իրենց ռազմական ճամբարի մուտքի մոտ։ Ոստիկանների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























