Ճապոնիայի ոստիկանությունը կալանավորել է վերջերս ստեղծված «Կոբե Յամագուչի-գումի» խմբավորման ղեկավարներից մեկը՝ Օսամու Տերաոկան:

Այս տարվա օգոստոսին ամենաազդեցիկ «Յամագուչի գումի» հանցավոր խմբավորման (անդամների թիվը հասնում է 23 հազարի) մեջ պառակտում է տեղի ունեցել, կազմակերպությունից հեռացել է մոտ 3 հազար մարդ: Նրանք միավորվել են նոր հանցավոր կազմակերպությունում՝ «Կոբե Յամագուչի գումի»-ում:

Դրանից հետո ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները եւ ձերբակալությունների ու խուզարկությունների շարք իրականացրել, որի նպատակը հանցավոր խմբավորմանն ազդեցիկ ղեկավարներից զրկելն ու թուլացնելն է եղել: Այդկերպ իրավապահները փորձել են կանխել հնարավոր պատերազմը՝ ազդեցության գոտիների համար, ինչպես դա եղել է 1985 թվականին, որն ուղեկցվել է 300 զինված բախումներով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

66-ամյա Օսամա Տերաոկան նոր խմբավորման մեջ զբաղեցրել է «վակագասիրա»-ի պաշտոնը, ինչը բառացի թարգմանաբար նշանակում է «երիտասարդ գլուխ»: Ֆորմալ առումով ձերբակալման հիմքը եղել է այն, որ նրա մեքենան գրանցված է ուրիշի անունով, սակայն ոստիկանությունը հույս ունի ավելի լուրջ մեղադրանքի հիմքեր գտնել: