ԱՄՆ Թեքսասի նահանգում 6 որսագողի դեմ դատական հայց է ներկայացվել 3 ամսում մի քանի տասնյակ եղնիկներ եւ այլ վայրի կենդանիներ ապօրինի սպանելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է նահանգի վայրի բնության եւ արգելանոցների հարցերով վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունից հայտնել են, որ 4 չափահաս եւ 2 դեռահաս որսագողություն են արել ճանապարհներին։ Հունիսի 4-ից օգոստոսի 28-ը նրանք Լեոնի շրջանում առնվազն 68 սպիտակապոչ եղնիկ եւ բազմաթիվ այլ վայրի կենդանիներ են սպանել։
Որսագողներին մեղադրանք է ներկայացվել ծանր իրավախախտումների համար, որի համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում։





























