Ամերիկյան F-16V կործանիչը, որը F-16-ի նորագույն արդիականացված տարբերակն է, առաջին թռիչքն է իրականացրել նոր ռադարի օգնությամբ: Այդ մասին հաղորդում է   Defense News-ը:

Lockheed Martin ընկերությունը տեղեկացրել է, որ առաջին թռիչքն իրականացվել է հոկտեմբերի 16-ին: Նորացված կործանիչները զինված են նոր  Northrop Grumman APG-83 SABR ֆազավորված ակտիվ ալեհավաքային վանդակաճաղով զինված ռադիոտեղորոշիչ կայանով, տեղեկացնում է Gazeta-ն:

«Այս թռիչքը պատմական փուլ է նշանավորում F-16-ի էվոլյուցիայի մեջ: F-16V-ի նոր տարբերակն իր մեջ բազմաթիվ կատարելագործված պարամետրեր ունի, որոնք ստեղծվել են F-16-ը  միջազգային անվտանգության առաջնագծում պահելու համար», — նշել է Lockheed Martin F-16 ընկերության փոխ-նախագահ ու գլխավոր մենեջեր Ռոդ ՄակԼինը: 

Բացի այդ, զգալիորեն թարմացվել է օդաչուի խցիկը: