Հայաստանում սահմանադրական հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, մի շարք գյուղերում կկայանան նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ինչպես հոկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստում հայտնել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ընտրությունների անցկացման համար բյուջեից կհատկացվի մոտ 67.1 մլն դրամ, այդ թվում՝ 65.8 մլն դրամը ԿԸՀ-ին, իսկ 1.4 մլն դրամը՝ Ոստիկանությանը։

Ընտրությունները կայանալու են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 33 գյուղական համայնքներում։