«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազատամարտիկ Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակում է ոստիկանության Արաբկիրի բաժինը:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 21-ին ազատամարտիկի վրա հարձակում գործելու կասկածանքով բերման ենթարկված քաղաքացին ոստիկանությունում բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է  իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել: