Հանրապետական կուսակցության համար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կենաց-մահու խնդիր չէ: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Եթե ժողովուրդն «այո» ասի Սահմանադրական փոփոխություններին, շատ լավ, եթե ոչ, դա իր իրավունքն է, մենք հարգում ենք մեր քաղաքացու դիրքորոշումը: Անկախության տարիներին Հայաստանում 4 հանրաքվե է անցկացվել, շատ կցանկանամ, որ այնպիսի հանրաքվե ունենանք, ինչպիսին մեր անկախության հանրաքվեն էր»,- ասաց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:





























