Հայաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնելու Սիրիայից եկած հայ ուսանողների ուսումնական վարձը մասամբ փոխհատուցելու համար: Այդ մասին որոշումը կայացվել է Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում: 2015-2016 թթ. համար 24.6 մլն դրամ (52 հազար դոլար) է հատկացվել:
2012թ. նույնպես նման աջակցություն հատկացվել էր բյուջեից, 2013-2014թթ.՝ Գալուստ Գյուլբենկյանի բարեգործական հիմնադրամի ,ինչպես նաեւ համահայկական բարեգործական միության կողմից: Այդուհանդերձ, միջոցները բավարար չէին Սիրիայից եկած բոլոր ուսանողներին աջակցելու համար, դրա համար էլ բյուջեից նորից լրացուցիչ աջակցություն է հատկացվել: «Այս պրակտիկան պետք է շարունակել»,- հավելել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:





























