«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պահանջում է մի բան, որն անիրականանալի է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Եթե գործելու են օրենքի շրջանակում, ապա իրենց իրավունքն է, եթե ոչ, գործ կունենան այլ մարմինների հետ: Ինքս կարծում եմ, որ չի կարելի բազմաթիվ անգամ նույն փոցխի վրա կանգնել: Հանրաքվեն ու իշխանափոխությունն ի՞նչ կապ ունեն, դրանք տարբեր հարթություններ են: Չի կարելի ասել բաներ, որոնք անիրականանալի են»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ «Նոր Հայաստան» ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք է անցկացնելու: Ըստ ճակատի անդամների՝ իրենք քաղաքացիական անհնազանդությունների միջոցով հասնելու են իշխանափոխության:





























