Հինգշաբթի Շվեդիայի արեւմուտքում՝ Թրոլհեթան քաղաքում, ոստիկանությունը ատրճանակի կրակոցով վնասազերծել է մի անհայտ տղամարդու, ով թափացել էր տեղի դպրոցի տարածք: Այս մասին հայտնում է ТТ գործակալությունը:

Առկա տեղեկություններով ՝ տղամարդը, ով թաքցնում էր իր դեմքը, ձեռքին սառը զենք ուներ՝ թրի կամ սրի տեսքով: Ականատեսների վկայությամբ, այդ զենքով նա վիրավորել է չորս դպրոցականների ու մեկ մեծահասակի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է ոստիկանությունը, դպրոցի աշխատակազմն ու աշակերտները ուժեղ շոկի վիճակում են գտնվում: Նրանք բոլորն արագ հեռացել են շենքից, որից հետո դպրոց են մտել իրավապահները ու կրակոցներ են հնչել: Վիրավորվածի վիճակի մասին առայժմ ոչինչ չեն հայտնում:

Դպրոցում 400 աշակերտ է սովորում: