Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի էր ԵՏՄ բոլոր երկրների համար։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Տիգրան Սարգսյանը լավ հայտնի է իր մասնագիտական որակներով եւ փորձով։ Ավելին՝  վարչապետ լինելու տարիներին նրա հետ աշխատել են ԵՏՄ երկրների ղեկավարները, մասնավորապես Պուտինը։ Նրանք Տիգրան Սարգսյանին  գնահատում են որպես փայլուն մասնագետի»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ նախագահի պաշտոնը կստանձնի 2016թ. փետրվարին։ 2014թ. հունիսից Սարգսյանը հանդիսանում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։ ՀՀ վարչապետի պաշտոնը նա զբաղեցրել է 2008-2014թթ., իսկ մինչ այդ ղեկավարում էր Կենտրոնական բանկը։