Եթե իշխանության երեք թեւերը միմյանց չեն հավասարակշռում, ոչ մի մոդել Հայաստանում ժողովրդավարություն եւ հավասարություն չի ապահովի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների կողմանկիցների եւ հակառակորդների գործողությունների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակության զգալի մասը հետաքրքրված չէ այդ փոփոխություններով: «Ես եղել եւ մնում եմ գործող Սահմանադրության մոլի հակառակորդը եւ փոփոխությունների կողմնակիցը: Բայց ցանկացած փոփոխություն իմաստ կունենա, եւ հայտարարությունները համոզիչ կլինեն, եթե մենք ոչ միայն տեսնենք կառավարման մի համակարգից փոփոխության այլ համակարգի, այլեւ լինի իշխանության երեք թեւերի հավասարակշռություն»,-ասել է Սաֆարյանը՝ ընդգծելով, որ այդ թերությունը կա նաեւ գործող Սահմանադրությունում:
Փորձագետը խոսքով, բավարարված չեն նաեւ այն նպատակները, որոնք բարձրացրել է իշխանությունը նախաձեռնելով այս փոփոխությունները:





























