Հայաստանը կմիանա ապրանքների ծագման խորացված ստուգման ԱՊՀ ռեժիմին։ 2015թ. սեպտեմբերի 11-ի արձանագրությանը միանալու մասին  համապատասխան որոշումը կայացվել է հոկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, արձանագրությամբ նախատեսվում է ստուգել ապրանքների ծագման տվյալների իսկությունը։ Կասկածների դեպքում ներկրող երկրի մաքսային մարմինները կարող են հայց ուղարկել արտահանող երկրի մարմիններին լրացուցիչ հաստատող տեղեկություններ ստանալու համար։