Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության նորանշանակ պետ Նարեկ Վանեսյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Իջեւանի հիվանդանոցը:

«Ռուզաննա Գրիգորյանը մանկաբարձ-գինեկոլոգ է, նախկինում աշխատել է Աչաջուրի առողջության կենտրոնի ղեկավար: Այս պահին նա ժամանակավոր պաշտոնակատարն է»,- ասաց Նարեկ Վանեսյանը, որն արդեն Գրիգորյանին ներկայացրել է հիվանդանոցի անձնակազմին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի թափուր տեղի համար մրցույթ, որին հաղթել է միակ թեկնածու, Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը: Նա աշխատանքի է անցել հոկտեմբերի 12-ից: