Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար ԵԽԽՎ պատվիրակությունը Բաքու կժամանի հոկտեմբերի կեսին:
Ինչպես ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են կազմակերպությունում, ԵԽԽՎ առաքելությունը բաղկացած է լինելու 5 մարդուց: Այն երկրում գտնվելու է հոկտեմբերի 19-22-ին:
Ընտրությունների բուն ընթացքին հետեւելու են 30 պատվիրակներ, որոնք Ադրբեջանում կլինեն նոյեմբերի 4-8-ը:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անց են կացվելու նոյեմբերի 7-ին:




























