Ֆիլիպինների հարավում կառավարական բանակի զինվորը սպանել է իր 5 ծառայակիցներին եւ վիրավորել եւս 9-ին։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Բասիլան նահանգի զինվորական կայազորներից մեկում Աստվածաշնչի ուսուցման դասերի ժամանակ։ Շարքային զինծառայող  Տախիրուդին Տախան ականանետային մարտկոցից կրակ է արձակել զինծառայողների վրա։ Զինվորական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ զինվորը հանցագործությունը կատարել է ընտանեկան խնդիրների հետեւանքով հոգեկան վատ դրության մեջ հայտնվելու պատճառով։

Զինծառայողները պատասխան կրակ են արձակել եւ սպանել շարքային Տախային։ Դեպքի վայրում հատուկ հանձնաժողով է աշխատում։ Վիրավորների վիճակի մասին ոչինչ հայտնի չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։