Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է:

Բացահայտվել է գողության եւ խարդախության` 9-ական, յուրացման` 3, ավտոմեքենա փախցնելու եւ մաքսանենգության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: