Հայաստանում տասնամյակներ ուշացումով հերթական որոշումն են ընդունել Հայրենական պատերազմի վետերանների մասին: Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստին ճշգրտումներ են մտցվել պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների արտոնությունների փոխադարձ ճանաչման վերաբերյալ միջպետական համաձայնագրում:
Որոշման համաձայն, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցվում են 1944-ի հունվարի 1-ից մինչեւ 1951-ի դեկտեմբերի 31-ը Ուկրաինայի եւ Բելառուսի, ինչպես նաեւ Բալթյան ԽՍՀ-ների տարածքներում անօրինական զինված ջոկատների դեմ (ՈՒԱԿ/ՈՒԱԲ-ը՝ Ուկրաինայում, «Սեւ կատու» Բելառուսում, «Անտառային եղբայրներ»՝ Մերձբալթիկայում) զինված գործողությունների մասնակիցները:





























