Այս տարի Հաջից Ադրբեջան վերադարձող ուտավորներից շատերի մոտ վիրուսային հիվանդություն է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Հաջի ժամանակ ադրբեջանցի ուխտավորների ուղեկցող բժիշկների խմբի ղեկավար Հաջի Քիթաբուլահ Աքբերովին, նրանք այդ վիրոսւով վարակվել են Սաուդյան Արաբիայում:
Աքբերովն ասել է, որ դա սուր շնչառական ինֆեկցիոն հիվանդություն է, որի ախտանիշներն են ծանր հազը, փռշտոցը, ախորժակի բացակայությունը, մկանային ու անոթների ցավը: «Վիրուսակիրների թիվը մոտ 500-ի է հասնում, որոնք վերադարձել են Հաջից: Հիվանդանալու պատճառն այն է եղել, որ նրանք այնտեղ չեն հետեւել դիետային, սառը ջուր են խմել եւ այլն»,-նշել է խմբի ղեկավարը:
Նշենք, որ այս տարի Ադրբեջանից Մեքքա է մեկնել շուրջ 2400 ուխտավոր, նրանցից երեքը չեն վերադարձել:





























