Բարձրլեռնային բնակավայրերում պետական չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին հավելավճար կտրվի: Ամբողջական աշխատանքային օրվա պայմաններում ելակետային հավելավճարը կկազմի ամիսը  8 հազար դրամ (20 դոլարից էլ պակաս):

Նշենք, որ նման հավելավճար արդեն գոյություն ունի քաղաքացիական ծառայողների եւ տեխանձնակազմի համար: Այսօրվա որոշումը պետական չհամարվող բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների իրավունքները հավասարեցրել է վերջիններիս իրավունքներին: