ԱՄՆ-ում գործող Հանրային հարցերով հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) հրեական կազմակերպություններին կոչ է արել Սպիտակ տանը եւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման համար լոբբինգ անել։

Կազմակերպության ընդունած բանաձեւը հրեական համայնքին կոչ է անում աշխատել հայկական կազմակերպությունների հետ Ցեղասպանության ճանաչման հարցում առաջ գնալու համար, հայտնում է Asbarez-ը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ ժամանակավոր քաղաքականությունը կամ թուրք-ամերիկյան հարաբերությունները վեր դասվի հայ ժողովրդի տառապանքները ճանաչելու բարոյական պարտքից»,- ասված է բանաձեւում։