Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 10.07-ին Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցում գտնվող «Սիրո արահետ» սրճարանի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն ատրճանակ, 7.62 մմ տրամաչափի 40 եւ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին:

Կատարվում է հետաքննություն: