ԱՄՆ-ն երկակի խաղ է խաղացել՝ ահաբեկիչների մի մասին օգտագործելով անցանկալի ռեժիմները տապալելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պարզաբանելով, թե ինչու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաջողության չհասավ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Ինչո՞ւ կոալիցիան ԻՊ-ի դեմ պայքարում հաջողության չհասավ: Որովհետեւ ԱՄՆ-ն երկակի խաղ է խաղացել՝ ահաբեկիչների մի մասին օգտագործելով անցանկալի ռեժիմները տապալելու համար»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Gazeta-ն: