«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարող էին պաշտոնական իշխանության կարգավիճակ ստանալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մտածեք միայն. Դամասկոսի կամ Բաղդադի գրավման դեպքում ահաբեկիչները կարող էին փաստացի պաշտոնական իշխանության կարգավիճակ ստանալ: Որեւէ մեկն այդ մասին մտածո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է Պուտինը:
Gazeta-ի փոխանցմամբ, նախագահն ասել է, որ միջազգային հանրությունն այլեւս պետք է հասկանա, որ գործ ունի «քաղաքակրթության, մարդկության եւ համաշխարհային մշակույթի թշնամու հետ»:




























