Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հայտարարել է Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազայի տեղակայման անհրաժեշտության բացակայության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ո՞րն է Բելառուսի տարածքում ավիաբազայի տեղակայման իմաստը: Առայժմ իմաստ չկա»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանում քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր՝ չբացառելով նաեւ ավիաբազայի թեմայի քննարկումը: