Իրաքի հյուսիսում պատանդներին ազատ արձակելուն ուղղված հատուկ գործողության ժամանակ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատայիններն «Իսլամական պետություն» խմբավորման 5 անդամի են գերեվարել: Այս մասին գրում է Reuters գործակալությունըԼ
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական գործողությունը սկսվել է, երբ տեղեկություն է ստացվել, որ ԻՊ-ի զինյալները պատրաստվում են մահապատժի ենթարկել գերիներին:
Ըստ Gazeta-ի, գործողության ընթացքում սպանված ահաբեկիչների հստակ թիվը հայտնի չէ: Պենտագոնում նաեւ հայտնել են գործողության ժամանակ ամերիկացի մեկ զինծառայողի զոհվելու մասին:




























