Ռուսական ռազմական գործողությունների եւ դիվանագիտական ջանքերի նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է, այլ ոչ թե «Իսլամի տարբեր ուղղությունների միջեւ միջնորդությունը»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեզ համար թանկ են մեր շիա ընկերները, մենք լավ հարաբերություններ ունենք սուննի պետությունների հետ: Այդ պատճառով մենք տարբերություն չենք դնում: Միաժամանակ, մենք հասկանում ենք իրականությունը: Սիրիայում կաբինետի անդամների մեծ մասը սուննիներ են»,- ասել է նա:
Ըստ Gazeta-ի, նախագահը նաեւ նշել է, որ ռուսական կողմն իր առջեւ դրված խնդիրը կատարած կհամարի, եթե իր գործողությունների արդյունքում երկխոսություն սկսվի կրոնական տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջեւ, ինչն էլ կհանգեցնի ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման:




























