«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ընկերության անվտանգությունը վստահել է Կարեն Հայրապետյանին։ Այսինքն՝ հենց այս անձն է ղեկավարելու ՀԷՑ-ի անվտանգության վարչությունը։ Կարեն Հայրապետյանը համարվում է Սերժ Սարգսյանը անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի կադրը։
Նա ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ ԱԺ անվտանգության պետի պաշտոնը, որտեղ էլ առիթներ է ունեցել ինքնադրսեւորվելու։ Այս դրսեւորումները հիմնականում եղել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասով։ Փաստի առիթով քրեական գործն արագորեն հարուցվել եւ նույն արագությամբ էլ կարճվել էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























