Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Աբովյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 44-ամյա Գոռ Բ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, Ազատության պողոտայում իր «Շկոդա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է ուղեւոր, 45-ամյա Գեւորգ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսը, սակայն չվերադարձնելով այն` տիրացել է:
Պատճառված վնասի չափը կազմում է 120.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























