Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 17-ամյա Դմիտրի Մ.-ն, ով խոստովանել է, որ օգոստոսին /օրը պարզվում է/, ժամը 04.00-ին, նշված փողոցի թիվ 24/2 տան պատուհանը հրել բացելով` գողացել է ոսկյա 2 մատանի եւ 1 զույգ ականջօղ, ինչպես նաեւ գողություններ է կատարել Շենգավիթ համայնքի տարբեր բնակարաններից:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























