Նավթի համաշխարհային գներն աճում են նավթային Baker Hughes ընկերության շաբաթական տվյալների սպասման ֆոնին, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով 48,58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,68 տոկոսով՝ հասնելով 45,69 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Ամերիկյան նավթագազային ծառայություններ մատոցող Baker Hughes ընկերությունն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 20.00-ին կհրապարակի ԱՄՆ-ում նավթի արդյունահանման սարքերի թվի դինամիկայի վերաբերյալ շաբաթական տվյալները: Մեկ շաբաթ առաջ դրանց թիվը երկրում կրճատվել էր 8 միավորով կամ մեկ տոկոսով ու կազմել 787 միավոր: Տարեկան արտահայտությամբ, այդ ցուցանիշը նվազել է 1131 միավորով կամ 58,9 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























