2002 թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 21:15-ին Դուբրովկայի վրա գտնվող Թատերական կենտրոնի շենք ներխուժեցին կամուֆլյաժ հագած մարդիկ: Այդ ժամանակ ԹԿ-ում «Նորդ Օսթ» մյուզիքլն էր ցուցադրվում, դահլիճում ավելի քան 700 մարդ կար:

Ահաբեկիչները հանդիսատեսներին ու թատրոնի աշխատակիցներին պատանդ վերցրեցին ու սկսեցին ականապատել շենքը: Երոկոյան ժամը 10-ին հայտնի դարձավ, որ թատրոնի շենքը գրավողները չեչենական զինյալներն են՝ Մովսար Բարաևի ղեկավարությամբ, ահաբեկիչների շարքերում կին-մահապարտներ էլ կային, որոնց մարմնի վրա պայթուցիկկ սարքեր էին կապված: Հաջորդ օրը՝ ժամը 19-ին, Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը ցուցադրեց Մովսար Բարաևի ուղերձըւ, որը տեսագրվել էր Թատերական շենքը գրավելուց մի քանի օր առաջ: Ահաբեկիչները իրենց մահապարտ էին հռչակում ու պահանջում, որ Չեչնիայից դուրս բերվեն ռուսական զորքերը:

Հոկտեմբերի 25-ի առավոտյան Թատերական կենտրոնի շենքի մոտ ինքնաբուխ հանարահավաք սկսվեց: Պատանդների ազգականներն ու մտերիմները պահանջում էին կատարել ահաբեկիչների բոլոր պահանջները: Ժամը 15-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն անցկացրեց ՆԳՆ ու ԱԴԾ ղեկավարների հետ: Հանդիպման արդյունքներով ԱԴԾ ղեկավար Նիկոյալ Պատրուշեւը հայտարարեց, որ իշխանությունները պատրաստ են խնայել ահաբեկիչնեի կյանքը, եթե նրանք ազատեն բոլոր պատանդներին:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 5:30-ին, ԹԿ շենքի մոտ երեք պայթյուն հնչեց ու մի քանի կրակահերթ: Մոտավորապես ժամը վեցին հատուկ նշանակության ջոկատը սկսեց գրոհը, : Առավոտյան 6:30-ին ԱԴԾ պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ Թատերական կենտրոնը գտնվում է հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, իսկ Մովսար Բարաևն ու ահաբեկիչների մեծ մասն էլ՝ ոչնչացված են:

Դուբրովկայում Թատերական կենտրոնի շենքում վնասազերծվել էր 50 ահաբեկիչներ ՝ 18 կին ու 32 տղամարդ: 2002 թ. նոյեմբերի 7-ին Մոսկվայի դատախազությունը հրապարակեց Դուբրովկայում Թատերական կենտրոնի շենքում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ցուցակը, որում 128 մարդ կար՝ 120 Ռուսաստանի քաղաքացի ու 8 օտարերկրյա քաղաքացի: